Պորտուգալիայի դեսպան. Հայաստանը լավ օրինակ է
Ռուսաստանում Պորտուգալիայի դեսպան Պաուլ Վիզե Պինեյրին «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում ներկայացրել է իր կարծիքը ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ համագործակցության հնարավորությունների մասին։ Որպես երկու կառույցների հետ համագործակցության հաջող օրինակ նա մատնանշել է Հայաստանին։
«Հայաստանը մեզ համար լավ օրինակ է։ Հայաստանը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, բայց միաժամանակ նրան հաջողվում է մաս կազմել ԵԱՏՄ-ին»,-ասել է դեսպանը։
Նրա խոսքով, եթե տարիներ առաջ նման հասկացողություն լիներ, ապա ուկրաինական հարցն ընդհանրապես չէր առաջանա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան