Վոլգա գետում Տիգրան անունով պատանի է խեղդվել
Սամարայի լողափերից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Վոլգա գետում խեղդվել է 17-ամյա Տիգրան Ի.-ն։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին։ Տիգրանը գետափ էր գնացել իր համադասարանցիների հետ։ Երեխաները խաղացել են գետում ու բավականին հեռացել ափից, մոտեցել անդունդի եզրին։
Նրանցից երեքը սկսել են խեղդվել, երկուսին փրկել կարողացել են, Տիգրանին՝ ոչ։ Նշվում է, որ նա սպորտով է զբաղվել, լավ լողալ գիտեր։ Օգոստոսին նա կդառնար 18 տարեկան։
Ականատեսները պատմել են, որ դեպքի վայր Տիգրանի ծնողները եկել են, երբ արդեն որդին մահացած էր։ Մորը տեղափոխել են հիվանդանոց։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին