Այսօր վերաքննիչ դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ներկայացուցիչների բողոքները
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր՝ ժամը 12։00֊ին, նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի դիմումի վերաբերյալ ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ հունիսի 12֊ին
- Դատարանն արձանագրել է՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են
- Այսօր դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին