Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ն՝ ռուսական բեմում
Մոսկվայի ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնում կայացել է «Մանյունյա» բեմադրության պրեմիերան։ mos.ru –ն գրում է, որ մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանի վեպը բեմադրել է Ռուզաննա Մովսեսյանը, գլխավոր դերակատարներն են Աննա Դվորժեցկայան և Աննա Կովալյովան։
««Մանյունյան» յուրօրինակ է նրանով, որ լույս է պարգևում։ Ես ծանոթ եմ Նարինե Աբգարյանին, կարդացել եմ նրա բոլոր գրքեր»,- ասել է Ռ. Մովսեսյանը։
«Մանյունյա»-ն ինքնակենսագրական վեպ է։ Այն պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:
Բեմադրությունում շատ են Բերդի մասին հիշեցնող տեսարանները. բեմում եռահարկ կոնստրուկցիան մեկ վերածվում է բարձր լեռների, այնուհետև հյուրընկալ տների՝ նախշազարդ գորգերով, որոնք ինչ-որ ժամանակ կային յուրաքանչյուրի տանը։ Ռ. Մովսեսյանը ներկայացման մեջ նաև ընդգրկել է հայկական ռադիոն՝ ուշ խորհրդային շրջանի հումորի գլխավոր «կերպարը»։
Այն, ինչ կատարվում է բեմում, տեսել և հավանության է արժանացրել հենց Նարինե Աբգարյանը։ Նա ընկերացել է դերասանների հետ։ Նարինեի կերպարը մարմնավորել է Աննա Դվորժեցկայան, Մանյունյայի՝ Աննա Կովալյովան։
«Գրեթե բոլոր դերասանները, որոնք ընդգրկված են բեմադրությունում, եղել են «Մանյունյա»-յի երկրպագուները մինչ այն, երբ մենք սկսկել ենք աշխատել։ Յուրանչյուրը այն զգացել էր տարբեր, յուրաքանչյուրն իր պատկերացումն ուներ։ Դժվար էր գտնել որոշակի ընդհանուր հասկացողություն: Բայց արդյունքը լավ էր »,- ասել է Ռուզաննա Մովսեսյանը։
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը:
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Աբգարյանի գիրքը Բուլղարիայում ճանաչվել է տարվա լավագույն ստեղծագործություն
- Նարինե Աբգարյան. Իմ գրքերն ընտանեկան ընթերցանության համար են
- Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն. Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը թարգմանվել է հայերեն
- Նարինե Աբգարյան. «Քննադատներից մեկն ասել է, որ ես գրում եմ հայերեն, ուղղակի ռուսերեն բառերով»
- «Յասնայա պոլյանա»-ի հաղթողն Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար
- Նարինե Աբգարյանը՝ «Յասնայա պոլյանա»-ի մրցանակակիր
- «Երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոս հսկան՝ նույնպես». Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա»-ի կարճ ցուցակում
- Երևանում տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը
- Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը՝ մեկ շաբաթից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան