Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը
«Սույն դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, դա հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի գ ենթակետի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»,-Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Փաստաբանը, դիմելով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, ասաց. «Դուք սույն գործով բողոքները քննելու համար պատշաճ դատավոր չեք։ Իսկ Ձեր նախագահությամբ ստեղծված դատարանը չի կարող դիտվել օրենքի հիման վրա»։
Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց դատավորին ու ներկայացրեց ինքաբացարկի միջնորդություն։
Մյուս պաշտպաններն էլ միացան Ալումյանի միջնորդությանը։ Պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ասաց, կախված այն հանգամանքից, թե բողոքներից ո՞րն է առաջին հերթին քննելու դատավորը, կարող է հարց առաջանալ այլ հիմքով էլ դատավորին ինքնաբացարկ հայտնել։
Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանն էլ իր խոսքում նշեց, որ այս գործով ունեցած իրենց կասկածները չափազանց կարևոր է փարատել։
«Իսկ դրանք փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի միջնորդության բավարարման։ Առանց անձնավորելու, բայց հանգամանքներն այդպիսին են, հորդորում եմ ձեզ բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, եթե կասկածներ ունեն դատարանի կամայական ընտրությունը հանցագործություն է, եթե պաշտպանները նման տեղեկություն ունեն, պետք է հայտնեն իրավապահներին։ Նաև նշեց, նման կասկածներ կարելի է հայտնել ցանկացած դեպքում, իսկ դա անլրջացնելու է գործը։
Դատախազության ներկայացուցիչները առարկություն հայտնեցին միջնորդությանը։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանում նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Դավթյանը
- Ալումյան. Շատ մտահոգիչ է, որ դատախազի երկու բողոքն էլ նույն դատավորի վարույթում են հայտնվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան