Բուֆֆոնը կարող է փոխարինել ինֆարկտ տարած Կասիլյասին
Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է շարունակել կարիերան Պորտուգալիայի առաջնությունում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, 41-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Պորտու» ակումբը: Բուֆֆոնին համարում են իսպանացի Իկեր Կասիլյասին փոխարինող, վերջինս ինֆարկտ էր տարել: Բացի այդ հայտնի է, որ իտալացին ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
«Պորտուն» իր երկրի առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել և կմասնակցի եվրագավաթի որակավորման փուլին: Հունիսի 5-ին հայտնի էր դարձել «Պարի Սեն-Ժերմենից» Բուֆֆոնի հեռանալու մասին: Իտալացին մեկ խաղաշրջան անցկացնելով այս ակումբում հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն:
Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: Կատալոնացիները Բուֆֆոնին դիտարկում են որպես պահեստային դարպասապահ:
38-ամյա Կասիլյասն ինֆարկտ էր տարել մայիսի 1-ին՝ մարզման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա