«Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում
«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող խումբը կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և, նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:
«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար:
90-ականների երկրորդ կեսին խումբն իր գործունեության մեջ որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում «Ամադինդայի» երկացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված «beFORe JOHN» իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։
Իր 35-րդ տարում՝ միջազգային երաժշտասեր հանրությունը համարում է «Ամադինդային» աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածային անսամբլներից մեկը։
«Երևանյան Հեռանկարներ» փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:
2019թ.-ի Երևանյան Հեռանկարների հոբելյանական տարին մեկնարկել է ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդել է լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչի մենահամերգը և մայիսի 28-ին տեղի ունեցած գրեմմիակիր ամերիկյան Պարկեր քառյակի առաջին ելույթը Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան