«Ժողովուրդ». Ինչու ԲՀԿ-ն չի մասնակցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընթացիկ տարվա մարտի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Այդ հայտարարությունից 3 ամիս է անցել, սակայն այս ընթացքում անգամ չի ձևավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հանգստյան օրերին մի քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, որը կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Մենք տեղեկացանք, սակայն, որ երկու օր տևած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները և Կարեն Սիմոնյանը` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: ԲՀԿ-ից որևէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը. թերևս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա