Ուկրաինան խոստանում է հակադարձել ԵԽԽՎ` Ռուսաստանի վերադարձին
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինն ասել է, որ Ուկրաինան կարձագանքի, եթե ռուսական կողմը վերադառնա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողով՝ առանց որևէ պայմանների իրականացման: Այս մասին գրում է Gazeta-ն։
Նախարարի խոսքով, այսպիսի զարգացումների դեպքում ԵԽԽՎ-ն ինքն իրեն կվարկաբեկի, իսկ Կիևը չի պատրաստվում «ֆորմալ քաղաքավարի ժեստեր» կատարել կազմակերպության հանդեպ:
«Եթե Ռուսաստանը ստանա ցանկալին, առանց զիջումների գնալու, ապա Եվրոպայի խորհրդի աշխատանքներին մեր մոտեցումները կլինեն ավելի պրագմատիկ»,-ասել է Կլիմկինը:
Նշվում է, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս դիմել է Ռադային՝ հեռացնելու երկրի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է իր պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադարձի վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը
- ԵԽԽՎ-ն որոշել է թույլ տալ Ռուսաստանին մասնակցել հունիսի նստաշրջանին ու գլխավոր քարտուղարի ընտրությանը
- Կիևը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին