Քաղաքական 10:24 12/06/2019 Հայաստան

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք. Սասունյան

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։

Այս հայտարարությունն անսպասելի էր երկու պատճառով․

1)    Երեք միլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ թուրքական կառավարության համար, որը տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել Միացյալ Նահանգներում հանրային կապերի (PR) և լոբբիստական ընկերությունների վարձման համար։ Երեք միլիոն դոլարի կամ մնացորդի վերադարձը Թուրքիային չի կարող էական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսական դրության վրա։ Տնտեսական անկումից ուշքի գալու համար Թուրքիային անհրաժեշտ է մի քանի հարյուր միլիարդ դոլար։
2)    Չնայած իր հաջողությունների մասին ինստիտուտի ղեկավարության պարծենկոտ մամուլի հաղորդագրությանը՝ Թուրքիայի կառավարության կողմից դրամական միջոցների դադարեցումը նշանակում է, որ ինստիտուտը չի կարողացել հասնել իր քարոզչական նպատակներին։ Թուրքական կառավարությունը դադարեցրել է ԹՈՒԻ -ի ֆինասավորումը 2015-ին։ Բարդացնելով խնդիրը, ինստիտուտի ղեկավարներն իրենց մամուլի հաղորդագրության մեջ խոստովանել են, որ նրանց չի հաջողվել արտաքին աղբյուրներից բավարար միջոցներ ստանալ ինստիտուտի գործունեությունը շարունակելու համար։ Վերջին տարիներին ԹՈՒԻ -ն մասնակի ֆինանսական աջակցություն է ստացել Ջորջթաունի համալսարանից, Koç հոլդինգից, FIBA հոլդինգից և Մուխտար Քենթից («Կոկա-Կոլա» ընկերության խորհրդի նախկին նախագահ) ու նրա տիկնոջից և այլ անհատ նվիրատուներից։

ԹՈՒԻ -ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած 1983 թ․ իր դրամաշնորհները նպաստել են Թուրքիայի և թուրքերենի ուսումնասիրությանը «ԱՄՆ 45 նահանգներում և Կոլումբիայի շրջանում։ Ավելի քան 130 դրամաշնորհային ատենախոսություններ վերածվել են 70-ից ավել պրոֆեսորական պաշտոնների բարձրագույն կրթության ամերիկյան հաստատություններում, իսկ լեզվական և հետազոտական պարգևներն օգնել են առնվազն 235 հոգու, որոնք զբաղեցրել են դասախոսական և հետազոտական պաշտոններ Միացյալ Նահանգներում և այլուր։  Վերջին հինգ տարիների ընթացքում մի քանի տասնյակ երիտասարդ գիտնականների տրված պարգևները լրացուցիչ օգուտ կբերեն ապագայում։ Գրեթե 80 ամերիկյան հաստատություններում ստեղծվել են Թուրքիայի վերաբերյալ գրադարանային և հետազոտական հավաքածուներ, կամ բավականաչափ ավելացվել են առկա ռեսուրսները ԹՈՒԻ -ի ֆինանսավորման շնորհիվ, իսկ 19 ամերիկյան համալսարաններ ստացել են մեկնարկային գումարներ՝ Թուրքիային վերաբերյալ դասավանդման նոր պաշտոնների հաստատմանն աջակցելու համար»։

Վերջին տարիներին ԹՈՒԻ -ն տեղակայված էր Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանի Էդմունդ Ա. Ուոլշի արտաքին ծառայության դպրոցի տարածքում: Ինստիտուտի պատվավոր նախագահը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր, որը անմիջական վերահսկողություն էր հաստատել Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված ԹՈՒԻ -ի դրամաշնորհների վրա։

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտնվել է մի շարք սկանդալներում, սկսած Հիթ Լոուրիից, որը ինստիտուտի հիմնադիր և գործադիր տնօրենն էր 1983-1993 թվականներին: Լոուրին կարևոր դեր է խաղացել մի ամբողջական էջ հայտարարությունների  պատրաստման եւ հրատարակման գործում «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս» և «Վաշինգտոն թայմս» թերթերում 1985 թ․ մայիսի 19-ին՝ ստորագրված 69 «մտավորականների» կողմից, որոնք ժխտում էին Հայոց ցեղասպանության եղելությունը։ Լոուրին հետագայում դարձավ օսմանյան և ժամանակակից թուրքական հետազոտությունների Աթաթուրքի պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում շնորհիվ 750 հազար դոլարի ֆինանսավորման Թուրքիայի կառավարությունից։

1985 թ․ «Կալիֆորնիա կուրիեր» թերթում ամերիկացի մտավորականների անունները թվարկելուց և թուրքական ինստիտուտից յուրաքանչյուրի ստացած գումարների մասին հոդված գրելուց հետո, ես դարձա թուրքական ինստիտուտի հետ իրավական առճակատման առաջին թիրախը։ Հետաքրքիր է, որ այդ մասնագետներից շատերին թուրքական ինստիտուտը դրամաշնորհներ էր տվել: Ես նամակ ստացա ԹՈՒԻ -ի փաստաբաններից, որտեղ ասվում էր, որ նրանք դատի են տալու ինձ զրպարտության համար, եթե ես չհրապարակեմ ծավալուն հերքում, ինչը ես հրաժարվեցի անել։ Իմ փաստաբանները տեղեկացրին թուրքական ինստիտուտի իրավաբաններին, որ իրենց զրպարտության մասին պնդումն անհիմն է, և հայտնեցին նրանց, որ մենք հակընդդեմ հայց ենք ներկայացնելու։ Ի պատասխան՝ ԹՈՒԻ -ն հրաժարվեց իր սպառնալից դատական հայցից…

Այնուհետև, 1995 թ․Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրության ամսագրում հրապարակվեց «Պրոֆեսիոնալ բարոյականություն և Հայոց Ցեղասպանության ժխտումը» վերնագրով հոդված, որը բացահայտեց ԹՈՒԻ -ի գործադիր տնօրեն Հիթ Լոուրիի կազմած նամակը, որը 1990 թ․ թուրք դեսպան Նուզեթ Կանդեմիրի անունից ուղարկվել էր պրոֆեսոր Ռոբերտ Ջեյ Լիֆթոնին՝ ժխտելով Հայոց ցեղասպանության իրողությունը։ Լոուրիի սևագիր նամակը դեսպանի անունով անզգուշաբար ուղարկվել էր պրոֆ․ Լիֆթոնին, որը մեծ ակադեմիական սկանդալի պատճառ դարձավ:

2006 թ. ամերիկացի պրոֆեսոր Դոնալդ Քվաթերթը հրաժարական տվեց ԹՈՒԻ -ի խորհրդի նախագահությունից, հրաժարվելով ենթարկվել Թուրքիայի դեսպանի հրամանին, որ Թուրքիան կջնջի ԹՈՒԻ -ի ֆինանսավորումը, քանի դեռ պրոֆեսոր Քվաթերթը չի հերքել գիտական մի գրքի մասին իր գրությունը, որտեղ նա գրել էր՝ «այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանմանը»։ Ի նշան բողոքի՝ ԹՈՒԻ-ի խորհրդի մի քանի այլ անդամներ շուտով հրաժարական տվեցին։

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտի փակման հայտարարությամբ ԱՄՆ-ում ավելի քիչ հնարավորություն կլինի թուրքական քարոզչության համար՝ խեղաթյուրելով Հայոց ցեղասպանության ողբերգական ճշմարտությունները։

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}