Նոտր Դամում հրդեհից հետո առաջին անգամ պատարագ կմատուցվի
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհից հետո կմատուցվի առաջին պատարագը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով France 24-ին, գրում է, որ պատագիչն է Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին։ Արարողությունն անցկացվելու է մատուռի կողային հատվածում։ Պատարագին ներկաների թիվը սահմանափակվել է մինչև 20 մարդ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Պատարագն ուղիղ եթերով հեռարձակվելու է ֆրանսիական հեռուսալիքներով։
Նոտր Դամում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայտարարվել է, որ տաճարի վերականգնում կտևի 5 տարի։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի սենատը պահանջել է վերականգնել Նոտր-Դամը նախնական տեսքով
- Նոտր Դամի տանիքին հնարավոր է հայտնվի լողավազան
- Առաջարկվել է վերականգնել Նոտր Դամը 3D տպիչի օգնությամբ
- Նոտր Դամին մոտ ապրողներին զգուշացրել են կապարով աղտոտվածության մասին
- Մասնագետները կոչ են արել Մակրոնին չշտապել Նոտր Դամի վերականգնման հարցում
- Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին
- Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է