Օրբելյան. Դատավորի անձի հետ կապված չէ ինքնաբացարկի միջնորդությունը
«Դատավորի անձի դեմ մենք ոչինչ չունենք, դրա մասին ասեցինք նաև դատական նիստի ընթացքում։ Գոյություն ունի երկու կարևոր էլեմենտ։ Դրանցից մեկն այն է, եթե գործընթացը չի համապատասխանում օրենքին, ուրեմն՝ չի կարող շարունակվել»,-վերաքննիչ քրեական դատարանում նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նա ընդգծեց, անկախ այն բանից, դատավորը լավն է, վատ է, եթե մակագրման գործընթացը չի համապատասխանում օրենքի պահանջներին, ապա նա չպետք է շարունակի քննել։
«Մենք խնդրել ենք նաև լոգերը, որոնք չեն տրամադրվել։ Լոգերն այն համակարգչային գրառումներն են, որտեղ երևում է, թե ծրագրի հետ ինչ է կատարվել՝ մանիպուլյացիայի իմաստով։
Ֆայլի մեջ մենք նայում ենք, կա միայն մակագրման աղյուսակը»,-ասաց Օրբելյանը։
Նա նշեց, որ հիմք ունեն ենթադրելու, որ տեղի է ունեցել մակագրության գործընթացի խախտում, արդյոք դա միամիտ է եղել, սխալմամբ, թե՞ միտումնավոր, այս պահին ասել չեն կարող։
«Մենք ասում ենք, որ երկու բողոքների դեպքում երկու տարբեր մակագրություններ պետք է լինեին, և կա հավանականություն, որ այդ դեպքում բողոքները մակագրվելու էին երկու տարբեր դատավորներին»,-ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունն այսօր հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 14-ին՝ ժամը 10:30-ին։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքի հետ
- Արամ Վարդևանյան. Պարզ է դառնում, որ գլխավոր դատախազին ճիշտ չեն ներկայացրել ՍԴ որոշումը
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը
- Վերաքննիչ դատարանում նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Դավթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան