Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանները
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները։ Այս մասին Ռոհանին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում է gazeta-ն, ըստ Ռուհանիի, այս որոշումը երկխոսության ճանապարհ կբացի ԱՄՆ-ի և Իրանի միջև:
Նա նաև ավելացրել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները չի վերացնելու:
Ավելի վաղ Ռոհանին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն պատերազմ սկսել ԱՄՆ-ի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը կոչ է անում հրաժարվել դոլարից՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» դադարեցնելու համար
- Ճապոնիայի վարչապետը պատմական այց կկատարի Իրան
- Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը
- Ճապոնիան՝ որպես միջնորդ ԱՄՆ-Իրան լարվածության թուլացման
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում