Լոնդոնը խոստովանել է հոկտեմբերին բրեքսիթի անհնարինությունը
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից Լոնդոնի դուրս գալն անհնար է: Այս մասին հաղորդում gazeta-ն:
«Ես ենթադրում եմ, որ դա հնարավոր չէ անել հոկտեմբերի 31-ին», - ասել է Համմոնդը:
Նրա խոսքերով, չպատրաստված բրեքսիթը նման կլինի «անդունդի եզրով անցնելուն»:
Նա նաև ավելացրել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեծամասնությունը դեմ է առանց ԵՄ-ի հետ գործարքի բրեքսիթին:
Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ բրեքսիթը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը ցանկանում է հոկտեմբերին վերջնականացնել Բրեքսիթը
- Բոլթոնը հայտարարել է «Բրեքսիթից» հետո Մեծ Բրիտանիային աջակցության մասին
- Չնայած Բրեքսիթին՝ Բրիտանիան կմասնակցի Եվրոպական ընտրություններին