Նման վերաբերմունքն 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը. ՇՊՀ
Շիրակի պետական համալսարանը պատասխանել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում երեկ արված հայտարարությանը։
«ՇՊՀ-ի հանրույթը կոչ է անում.
Հարգելի° պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը:
Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ:
Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը:
Լիահույս ենք Ձեր պետական մտածողության և կամքի դրսևորմանը. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում և նախարարության ջանքերով ևս կարժևորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման»։
Հարակից հրապարակումներ`
- ՇՊՀ դասախոս. Այն, որ ՇՊՀ-ն բացարձակ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ վաղուց է պարզ...
- Ամոթից գետինն էի մտնում. Արայիկ Հարությունյան