Սևանա լիճն ամռան համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերից է
«ТурСтат» վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ լավագույն և հայտնի հանգստավայրերի ցանկը 2019 թ. ամռան համար։
ԱՊՀ երկրների տարածքում ամենահայտնի ուղղություններ են՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Ադրբեջան։ Նշվում է, որ այս երկրների դեպքում հիմնական առավելություններն են՝ առանց վիզային ռեժիմ, տեղի բնակչության շրջանում ռուսաց լեզվի իմացությունը, ոչ թանկ հանգիստ, համեղ ուտելիք ու մրգերը։
ԱՊՀ տարածքում լավագույն հանգստավայրերի շարքում նշված է Սևանա լիճը։
ԱՊՀ երկրների հանգստավայրերի ցուցակը կազմվել է ռուս զբոսաշրջիկների այցելությունների վերլուծության ու հանգստավայրերում ենթակառուցվածքներ զարգացման հիման վրա։
ТурСтат-ի տվյալներով, ԱՊՀ հանգստավայրերում ռուս զբոսաշրջիկները մնում են 7-14 օր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին