Մշակույթի նախկին փոխնախարարը թվարկել է մեկ տարվա ձեռքբերումները
ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Այս մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում ամենակարևոր ձեռքերումներն են.
«Զվարթնոց օդանավակայանին, Ռոսիա կինոթատրոնին, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճին, Հանրապետության հրապարակի և Երիտասարդական մետրոյի կայարաններին, Գյումրու Աճեմյանի անվան թատրոնին և տասնյակ այլ կառույցներին պատմության և մշակույթի նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալը (այս հուշարձանների մեծ մասը նախկին ծրագրերով նախատեսված էր քանդել):
Կասեցվել է 1616 կառավարության որոշմամբ հաստատված (հավելված 2) Երևան քաղաքում տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը (14 հուշարձան՝ այդ թվում Արամի 23):
Դադարեցվել է Ամբերդի պահպանական գոտում ռեստորանի կառուցումը:
Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ուժեղացված պաշտպանության է շնորհել:
2018 թվականին Մշակույթի նախարարութան ներքո գործող թանգարաններում մեկ տարվա ընթացքում եղել է ռեկորդային թվով այցելություններ։
Հաջողություն եմ մաղթում Նարինե Թուխիկյանին, որը նոր նախարարության կազմում մշակութային ժառանգության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ է նշանակվել:
Սիրով ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը և անհրաժեշտության դեպքում նորից կշարունակեմ ծառայել»:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը միացել է կրթության, գիտության և սպորտի նախարարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Արայիկ Խզմալյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարներ։ Նրանք համակարգելու են հենց մշակույթի ոլորտը։
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Խաչատուրյանը նշանակվել է փոխնախարար
- Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
- Արսեն Կարապետյան. Քանի մշակույթի նախարարությունը մեզ չի տալիս մշակութային հուշարձանների նոր ցուցակ, մենք նախաձեռնենք
- Մշակույթի նախարարությունը «Ամբերդ ամրոցի» պահպանման գոտու հարցով դիմել է դատախազություն
- Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում
- Հանրային խորհուրդը «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդման խնդրի շուրջ սպասում է կառավարության պատասխանին
- «Զվարթնոցի» Կլոր շենքի քանդման դեմ էլէկտրոնային ստորագրահավաք է սկսվել
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
- «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան