Քերոլայն Քոքս. Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի
«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է Արցախում լինելը. արցախցիները հրաշալի ժողովուրդ են»,-ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ընդգծելով, որ վստահ է, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի:
Նրա խոսքով, ինքն Արցախում եղել է ամենածանր տարիներին, երբ հրետակոծվում էր Ստեփանակերտը:
«Պատերազմից հետո ամեն անգամ Ստեփանակերտ գալով նկատելի է դառնում, որ քաղաքը տարեցտարի գեղեցկանում է, ինչպես նաև տարբեր ոլորտներում տեսանելի է դառնում առաջընթացը: Մենք ականատեսն ենք եղել այն ամբողջ տառապանքին, որի միջով՝ Ադրբեջանի քաղաքականության պատճառով անցել է Արցախի ժողովուրդը»,-ավելացրել է Ք. Քոքսը:
Խոսելով այցի նպատակի մասին՝ նա ասել է, որ իրենք Արցախում են երկու նպատակով. առաջինը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության և երկրորդ՝ նրանց աջակցության վերաբերյալ հարցերով:
«Շահերի պաշտպանության շրջանակներում մենք նպատակ ունենք իրազեկելու համայն աշխարհին, թե ինչ է կատարվում Արցախում, և ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, մանավանդ, դպրոցներում՝ հայատյացության տարածման առումով: Քաղաքացիների աջակցության շրջանակներում մենք պատիվ ենք ունեցել լինել Ստեփանակերտի «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնում: Մենք շատ գոհ ենք կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի կողմից իրականացվող աշխատանքներից: Նա վերափոխել է հին կառույցը և դարձրել այն միջազգայնորեն ճանաչված վերականգնողական կենտրոն, որտեղ կարողանում են բուժում ստանալ հաշմանդամները»,-մասնավորապես ասել է Ք.Քոքսը:
Նրա խոսքով, հանդիպմանն ԱՀ նախագահն իրենց կազմին տեղեկացրել է, որ Արցախում օրեր առաջ անց է կացվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ըստ բարոնուհու, այն լավ հնարավորություն է, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդիկ կարողանան այցելել Արցախ և անձամբ ծանոթանալ երկրին:
Հարակից հրապարակումներ`
- Քերոլայն Քոքսը կրկին Արցախում է
- Դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ
- Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը
- Նախագահը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
- Բարոնուհի Քերոլայն Քոքսը Արցախում է
- Քերոլայն Քոքս. Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել
- Քերոլայն Քոքսը 86-րդ անգամն է Արցախ այցելում
- Քերոլայն Քոքս. Մարաղայում հայերի ջարդերի մասին նյութերն այդպես էլ տեղ չգտան միջազգային մամուլի առաջին էջերում
- Քերոլայն Քոքսը պարգևատրվել է Վալերի Բրյուսովի շքանշանով
- «Մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ». Բարոնուհի Քոքսը Երևանում է