Օմանի ծոցում հարձակում է եղել նավթատար նավերի վրա
Օմանի ծոցում երկու խոշոր նավթային տանկերի վրա հարձակման արդյունքում պայթյուններ է տեղի ունեցել, նավերն այրվել են։ Այս մասին հաղորդում է Regnum-ը։
Հաղորդվում է, որ տանկային բրիգադները աղետի ազդակներ են ուղարկել մոտակա հարևան երկրներին: Նավերից մեկը Նորվեգիայի դրոշով է եղել, մյուսը՝ Պանամայի։ Ենթադրվում է, որ նավերը ենթարկվել են տորպեդի հարձակման։
Անվտանգության ապահովման բրիտանական կենտրոնը կոչ է արել զգոն լինել հունիսի 13-ի առավոտյան իրանական ծովափից 45 կմ հեռավորության վրա տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Փրկարարական աշխատանքներ է կատարել Իրանը։ Անձնակազմի 44 անդամներ տեղափոխվել են Իրանի տարածք, տուժածներ չկան։ Նավաստիների խոսքերով, նավը հարձակման է ենթարկվել։ Այս տեղեկությունների ֆոնին Brent տեսակի նավթը 2,8 տոկոս գնի աճ է գրանցել։