Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նա հիշեցրեց, որ իր պաշտպանյալն ունի մոտ 30 հիվանություն, որոնք ձեռք է բերել կալանքը կրելու ընթացքում, քաղաքացիական հիվանդանոցից հարկադրաբար տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղից էլ կոմայի մեջ կրկին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։
Փաստաբանն ասաց, որ երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժիշկների և առողջապահության նախարարության կողմից լիազորած բժիշկների մասնակցությամբ տեղի է ունեցել կոնսիլիում: Եզրակացության համաձայն, եղած ծանր հիվանդություններին ավելացել է ևս երեք ծանր հիվանդություն։ Նա չբարձրաձայնեց, թե որոնք են, միայն նշեց. «Հիվանդությունների այդ տեսակը, որը նոր է հայտնաբերվել, հետևանքը լինելու է անձի որոշակի անդամահատություն»։
Լ. Բաղդասարյանը նշեց, որ չնայած դրան, այս ընթացքում ՔԿՀ-ի համապատասխան ծառայությունը կրկին գրություն է գրել, որ այն հիվանդությունները, որոնք ունի Մանվել Գրիգորյանը, «Դատապարտյալների հիվանդանոցում» բոլոր պայմանները կան բուժման համար։
«Այսքանից հետո, եթե պետական լիազոր մարմինները գնահատական չտան տվյալ պաշտոնատար անձի ստահոդ հայտարարություններին, հետևությունս լինելու է այն, որ ուղղակի հրահանգ կա վերջինս նկատմամբ իրականացնել հաշվեհարդար։ Հակառակ պարագայում տվյալ անձը չէր ունենա այդ համարձակությունը կառավարության դիրքորոշումից, նոր հայտնաբերված հիվանդությունից հետո նման հայտարարություն անել։ Հետամուտ եմ լինելու, եթե առաջիկա կարճ ժամանակահատվածում պատասխանատվության չենթարկեն անօրինականություն կատարող լիազոր մարմնի պաշտոնատար անձանց, դիմելու եմ ՄԻԵԴ»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
- Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին
- Դատախազ. Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով հարկադրել է, որպեսզի իր ենթական վերցնի այն ամենն իր վրա, ինչը չի կատարել
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանը օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում
- Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. Արման Թաթոյան
- Politik. Մանվել Գրիգորյանը պետք է մահանա
- Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է
- Իրավապաշտպան. Այսօր Մանվել Գրիգորյանը պաշտպանության կարիք ունի