Առաջիկայում պատերազմի վերսկսման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում. ՊՆ մամուլի խոսնակ
«Շփման գծում հակառակորդի ակտիվության արդյունքում արտառոց կանխատեսումների նախադրյալներ չեմ տեսնում»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:
«Հավատացեք, համադրման ինֆորմացիա ես ավելի շատ ունեմ, քան դուք, բայց մեկ է, ոչինչ չեմ բացառում, բայց կոնկրետ առաջիկայում պատերազմի վերսկսման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում։ Իհարկե, ոչինչ չեմ բացառում ժամանակակից պատերազմները էդպիսի բնավորություն ունեն, էլի, երբեմն անակնկալ են լինում», - ասաց Հովհաննիսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև զենքի գնման գործընթացից, ինչին ի պատասխան նա ասաց. «Այդ գործընթացը բավականին բարդ, պետական գործառույթ է։ Մենք ունենք զենքի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ, բնականաբար, ուզում ենք շարունակել դրանք, մեծացնել և այդ ուղղությամբ աշխատում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի ամբողջ երկայնքով. Տոնոյան
- Ապրիլյան պատերազմի մասին ՊՆ ուսումնասիրությունը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին. Տոնոյան
- ՊԲ. Առաջնագծի երկայնքով նկատվում է ադրբեջանական ԱԹՍ-ների և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան