Կառավարությունում ծափերով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին՝ կատարած համատեղ աշխատանքի համար։
«Այսօր կառավարության առաջին նիստն է, որն անցկացնում են առանց՝ արդեն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Ուզում են պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանի Հանրապետությունում պետության կառավարման և պետության հետագա զարգացման, շենացման գործում: Կարծում եմ՝ արժե ավանդույթ դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքին հետևեցին ծափերը: Նշենք, որ Արտակ Զեյնալյանը, բնականաբար, նիստին չէր մասնակցում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին