Բենքսիի նոր գրաֆիտին՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում
Բրիտանացի հայտնի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի նոր գրաֆիտին հայտնվել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Լուսանկարը հրապարակել է նկարիչն իր ինսթագրամի էջում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Բենքսիի նոր աշխատանքն արված է Եվրամիության երկրներից եկողների մաքսային հսկողության գոտու փակ հատվածում։ Նկարում պատկերված է՝ կողպեքով փակ դուռ KEEP OUT («Մուտն արգելված է», «Չթողնել») գրությամբ, ներքևի մասում առնետը «KEEP OUT»-ի վերջին T տառով հարվածում է կողպեքին, որպեսզի բացի այն։
Նկարը 14 ժամում ավելի քան 750 հազարից ավելի «լայք» է հավաքել։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի 4,5 տոննանոց գրաֆիտին տարվել է պատկերասրահ
- Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Վենետիկում
- Բենքսին՝ Աթենքում իր աշխատանքների ցուցահանդեսի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան