Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի ամբողջ երկայնքով. Տոնոյան
«Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի ամբողջ երկայնքով»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Արցախի ՊՆ հայտարարությանը, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:
Պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է շփման գծում, պաշտպանության նախարարը նշեց, որ այսօրվա և երեկվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է։
Դիտարկմանը, թե լարվածության ֆոնին առաջանում են պատերազմի սպառնալիքի մասին խոսակցություններ, կա՞ նման սպառնալիք, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ես Ձեզ կտեղեկացնեմ»։
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին, պաշտպանության նախարարը հրաժարվեց այդ մասին խոսել՝ նշելով, որ իրենք այժմ ուսումնասիրում են: