
ԵՄ-ում էլեկտրամոբիլները ձայն կհանեն
Հուլիսի 1-ից Եվրամիությունում ուժի մեջ կմտնի օրենք, որը պարտադրում է էլեկտրական շարժիչով մեքենաներին շարժման ժամանակ ձայն հանել, որպեսզի ապահովեն հեծանվորդների և հետիոտների անվտանգությունը։ Ռիա նովոստին գրում է, որ այժմ էլեկտրամոբիլները 20 կմ/ժամ արագության դեպքում ընթանում են գրեթե անձայն, քանի որ ներքին այրման շարժիչ չունեն։
ԵՄ տարածքում կույրերին և թույլ տեսողություն ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերող բրիտանական ասոցիացիայի տվյալներով, հետիոտները 40 տոկոսով ավելի հաճախ են ընկնում էլեկտրամոբիլների անիվների տակ, քան սովորական մեքենաների։
Այժմ էլեկտրամոբիների վրա, որոնք ԵՄ-ում են վաճառելու, կդրվեն հատուկ ազդանշանային համակարգ։ Ձայները փոխվելու են կախված արագությունից. ինչքան արագ գնան էլեկտրամոբիլները, ազդանշանն ավելի բարձր կլինի։ Ձայնի բարձրությունը շուրջ 56 դեցիբել է։