Norway chess. Լևոն Արոնյանը դեռևս երկրորդ տեղում է
Նորվեգիայի մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով մրցել է չինացի Յանջի Յուի հետ։ Դասական պարտիայում և «արմագեդոնում» գրանցվել է ոչ ոքի։
Այժմ Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է։ Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։
Մրցաշարի կայքից տեղեկանում ենք, որ այսօր կկայանա 8-րդ տուրը, Լևոն Արոնյանը կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Մրցաշարը 9 տուրից է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան