Իրավունք 16:46 13/06/2019 Հայաստան

Ալումյան. Դատական դեպարտամենտի պատճառաբանությունը չի բխում օրենքից, ԲԴԽ որոշումից

«Երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքները չպետք է հայտնվեին նույն դատավորի մոտ։ Այն, ինչ մեզ պարզաբանվեց Դատական դեպարտամենտի կողմից, մեր կասկածներն էլ ավելի շատացրեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։  Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:

Հ. Ալումյանի խոսքով, Դատական դեպարտամենտից ասում են՝  երկու  տարբեր դատական ակտերի  բերված բողոքները պետք է մակագրվեին նույն դատավորին, որովհետև դրանք նույն գործով բերված բողոքներ են, թեև տարբեր դատական ակտերի դեմ։

«Այդ դեպքում  մեզ մոտ կասկածներն էլ ավելի շատացան այն պատճառով, որ  այդ նույն գործով վերաքննիչ դատարանում արդեն մի բողոք այդ ժամանակ  քննվում էր։ Պարուն Ռշտունու վարույթում էր, հետագայում դատավոր պարոն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց, բայց այդ պահին, երբ որ դատախազի, տուժողների բողոքները  ներկայացվում էին, վերաքննիչ դատարանում  արդեն այդ գործով մի բողոք քննվում էր։ Հետևաբար, դատական դեպարտամենտի պարզաբանումից ելնելով երկու բողոքներից գոնե մեկը չէր կարող Արմեն Դանիելյանին մակագրվեր, հենց նույն պարզաբանման հիման վրա՝ երկուսն էլ պետք է գնային այն դատավորի մոտ, ով արդեն ընթացքի մեջ  քննվող բողոք ուներ։ Դրան գումարած, Դատական դեպարտամենտի պարզաբանումը. եթե ասում են նույն գործով ինչքան էլ դատական ակտ կայացվի, դրանց դեմ բերված բողոքները պետք է հայտնվեն նույն դատավորի մոտ, այդ դեպքում անցած տարվա օգոստոսից  քանի անգամ պարոն Քոչարյանի  գործով տարբեր վերաքննիչ բողոքներ են բերվել, որևէ անգամ տեսե՞լ եք, որ  հերթական վերաքննիչ բողոքը մակագրվեր այն դատավորին, ով մինչ այդ վերաքննիչ բողոք էր քննել։ Իհարկե, ոչ»,- ասաց Հ. Ալումյանը։

Ռ. Քոչարյանի պաշտպանն ընդգծեց, որ Դատական դեպարտամենտի պատճառաբանությունը հերիք չէ, որ օրենքից չի բխում, հենց ԲԴԽ որոշումից չի բխում, նաև այս գործի բոլոր փաստերին է հակասում։

Հարցին, միջամտություն եղե՞լ է, թե՞ ոչ, Հ. Ալումյանի կարծիքով, ամենայն հավանականությամբ եղել է. «Մենք պահանջել ենք, որպեսզի մեզ էլեկտրոնային կրիչի վրա տրամադրվի ամբողջ ընթացակարգի վերաբերյալ համակարգչի հիշողությունից հանած տեղեկատվությունը, մեզ չի տրամադրվել։ Միայն ինտերնետից քաշված աղյուսակ է  տրամադրվել, դրանից հետևում է, որ ընդամենը մի բողոք է պարոն Դանիելյանին մակագրվել։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ մեզ ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրվել։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու մեզ ամբողջական տեղեկատվությունը չի տրամադրվել»։

Պատասխանելով հարցին՝ տեսակետ կա, որ պարոն Դանիեյանն այն դատավորից է, որ հօգուտ դատախազության դիրքորոշման է հանդես գալիս, Հայկ Ալումյանն ասաց. «Տարիներ առաջ մենք փաստաբաններով այնքան էինք պարոն Դանիելյանի գործունեությունից հիասթափել, որ մի խումբ փաստաբաններով որոշել էինք ամեն վերաքննիչ բողոքի վերջում միջնորդել, որ այդ գործը պարոն Դանիելյանի մոտ չհայտնվեր։ Սա աննախադեպ փաստ էր, որ տարբեր փաստաբաններ ամիսներ շարունակ յուրաքանչյուր վերաքննիչ բողոքի վերջում  միջնորդում էին, որ հանկարծ պարոն Դանիելյանն այդ գործը չքննի»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը շարունակվելու է հունիսի 14-ին ժամը 10:30-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:17
«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է. «Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
16:52
Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop...
Աղբյուր` Panorama.am
16:49
Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով. Մետաքսե Հակոբյան
«Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը»
Աղբյուր` Panorama.am
16:41
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց
Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ և գիտելիք է հարկավոր: Superra հավելվածը...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Մանկական Եվրատեսիլ». ինչպե՞ս քվեարկել Լեոյի օգտին Հայաստանից
Նոյեմբերի 16-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանի ներկայացուցիչ Լեոն հանդես կգա «Cosmic...
Աղբյուր` Panorama.am
16:39
Պարոնայք ու տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին. Իրավապաշտպանը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
«Հին, նոր, մոռացված աստվածները թող պահապան լինեն մեծ ու փոքր ժողովուրդներին,  քանի որ մարդկության ստեղծած միջազգային կառույցները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Այսքան պրիմիտիվ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դաշնակցությունը ժողով անում է, շրջաբերականներ իջեցնում է, միայն 004-ը չէ, շուրջ 300 շրջաբերական է հաշվետու շրջանում։ Շրջաբերական իջեցվել...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՈւՂԻՂ. Stop Greenwashing Genocide! Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Հայաստանի գրասենյակի դիմաց  իրականացվում է բողոքի ակցիա «Stop Greenwashing Genocide!» խորագրով։ Կազմակերպիչների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:42
Բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր. Անահիտ Մանասյան
«Համակարգային տեսանկյունից իրականում, գրեթե բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր, այդ թվում՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:37
Դմիտրի Դիբրով. Քեռի Ջիվանը ծիրանափողը հայտնի դարձրեց ողջ աշխարհում
«Անտրոպոլոգիա» պոդքասթի՝ նոյեմբերի 14-ի թողարկման ժամանակ  հաղորդավար Դմիտրի Դիբրովը հյուրընկալել է  հայտնի դուդուկահար...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սասուն Միքայելյանի որդին հրաշալի համայնքապետ է, ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Քոչարյան
«Ես ճանաչում եմ Մեսրոպ Մեսրոպյանին 2008-ից սկսած։ Տիկին Խամոյանն իր զգացմունքներն արտահայտեց Սասուն Միքայելյանի նկատմամբ, վատ առումով։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Կառավարությունը 220 մլն դրամ ուղղեց ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզերին
«Ջրհեղեղից հետո բնակավայրերի հարակից հատվածներում առանձնացրել ենք 25 կիլոմետր հատված Լոռու մարզում և 10 կիլոմետր հատված՝ Տավուշի մարզում,...
Աղբյուր` Panorama.am
15:15
Սթիվեն Քինգը հեռացել է X-ից՝ իբր Մասկին Թրամփի «առաջին տիկին» անվանելուց հետո
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Իլոն Մասկին` Դոնալդ Թրամփի «առաջին տիկին» անվանելու մասին լուրերից հետո հայտարարել է, որ հեռանում է X...
Աղբյուր` Panorama.am
15:14
Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով...
Աղբյուր` Panorama.am
14:56
1 մլրդ 260 մլն դրամ՝ 123 կիլոմետր ճանապարհի միջին նորոգման համար
«Այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի բացակայությունը համարեց ոչ հարգելի
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ որոշեց հարկադրաբար ներկայացնել քրեական գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Պարի ՆՆ-ի ֆուտբոլիստ Վալերի Ծառուկյան. Ես հայ եմ, ուզում եմ խաղալ իմ երկրի համար
Պարի  ՆՆ -ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի հավաքականում, բայց միաժամանակ նշել է, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
14:20
Պուտինը խոսել է Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ «Քննարկվել են արդյունաբերական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Մեր երաժշտական սերունդը կրթվում է ոչ հայեցի. Երաժշտագետ
Երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը խնդրանքով դիմել է երաժշտագետներին՝ այլևս վերջ տալ քարացած, սովետմիությունից ավանդ մնացած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցում անասունների սահմանահատման մասին
«Սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր...
Աղբյուր` Panorama.am
13:45
Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում
«Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ»,- այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել. Արմեն Ալավերդյանի ահազանգը
«Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
«Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, հազար ներողություն այս բառիս համար, էդ նույն մարդիկ էդ նույն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ,  երգիչը  30-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սագերի փողոցային շքերթ՝ Նիդեռլանդներում
«Գեղեցիկ կեցվածքով» քայլում են երաժշտության ներքո
Աղբյուր` Panorama.am
12:36
Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}