Մինսկ-2019. Եվրոպական խաղերի համար վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը:
Խաղերի կազմկոմիտեի տվյալներով՝ Մինսկ-2019-ի բացման և փակման հանդիսավոր արարողությունների, ինչպես նաեւ Եվրոպական խաղերի համար վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս, ընդ որում՝ դրանց 15 տոկոսը ձեռք են բերել օտարերկրացի երկրպագուները, որոնցից ամենաակտիվը ռուսաստանցիներն են:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ խաղերը կհեռարձակվեն աշխարհի 160 երկրներում, իսկ լսարանը կկազմի ավելի քան 500 միլիոն հեռուստադիտող:
Նախատեսվում է «Օլիմպիական ալիք»-ի հետ համաձայնագրի ստորագրում, ինչն ամբողջ աշխարհի մարզասերներին թույլ կտա հետևել մարզիկների ելույթներին:
Մեծ հետաքրքրություն են վայելում հատկապես սամբոյի մրցումները: Բոլոր տոմսերը վաճառված են: Գորգում տեղի ունեցող իրադարձություններին կհետևեն այդ մարզաձևի 3311 սիրահարներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին