Կնոջը ձերբակալել են խաղալիք բեռնատար վարելու համար
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում կինը թմրանյութի ազդեցության տակ վարել է խաղալիք բեռնատար մեքենա։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ 25-ամյա Մեգանին ոստիկանությունը ձերբակալել է այն բանից հետո, երբ անհայտ անձը հայտնել է կնոջ տարօրինակ պահվածքի մասին։
Ոստիկանությունը պարզել է, որ նա գտնվել է թմրանյութի ազդեցության տակ։ Կնոջը գտել են իր տնից 1,5 կիլոմետր հեռու։ Նրան մեղադրել են հասարակական վայրում ոչ սթափ վիճակում հայտնվելու համար և ձերբակալել են, բայց հետո գրավի դիմաց ազատ են արձակել։
Դատելով նրա ֆեյսբուքյան էջից, նա միայնակ է դաստիարակում որդուն և դստերը։ Լուսանկարներից մեկում կնոջ երեխաները խաղում են մեքենայով նման այն այն բեռնատարին, որով նրան նկատել են ձերբակալության օրը։