«Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը
Հունիսի 15-ին «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել են «Ազնավուր» կենտրոնը՝ Նիկոլա Ազնավուրի և Քրիստինա Սարգսյանի անմիջական միջնորդությամբ, «Արմենիա Վայն» ընկերությունը, «Արարատ» կոնյակի գործարանը: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, տեղի կունենա «Մաեստրո Քոչարի ուղերձները» տեսաֆիլմի շնորհանդեսը. տեսաֆիլմում Ե. Քոչարի ուղերձները ներկայացնում են մեր քաղաքի մշակութային և քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձինք, մեր երկրում հավատարմագրված դեսպաններ, Քոչարի արվեստի երկրպագուներ:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Երվանդ Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների մի ընտրանի, որ Վարպետն անվանել է «ՓՇՐԱՆՔՆԵՐ…»:
Քոչարն այն արվեստագետն է, ում ստեղծագործական ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է, արվեստագետ, ով Փարիզում (1923-1936 թթ.) եռանդուն մասնակցություն է ունեցել պատմական ավանգարդ արվեստի կերտման գործում և «Փարիզյան դպրոցի» միակ ներկայացուցիչն է Հայաստանում:
Նրա փարիզյան շրջանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին՝ այս տեսակետից կարևորագույն օղակ հանդիսանալով հայ-ֆրանսիական մշակութային փոխհարաբերություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան