ՌԴ-ն ևս պաշտոնյաների գույքի բռնագանձման մեխանիզմներ է մշակում
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստում է պաշտոնյաներից ոչ միայն գույքի, այլ նաև հաշիվներից միջոցների բռնագանձման մեխանիզմ։
Ինչպես գրում է gazeta-ն, նախարարությունն առաջարկում է պաշտոնյաների բանկային հաշիվներից պետությանը վերադարձնել այն դրամական միջոցները, որոնց օրինականությունը նրանք չեն կարող հաստատել:
Այս օրինագիծը տարածվում է նրանց նկատմամբ, ովքեր պարտավոր են տարեկան եկամուտների հայտարարագրեր ներկայացնել:
Նշենք, որ Հայաստանում ևս քննարկվում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմներ ստեղծելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք. փոխնախարար
- Փաշինյան. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում