Հատուկ առաջարկ յուրաքանչյուր ամսվա 16-ին և 17-ին «Ռոստելեկոմ»-ի բաժանորդների համար
Հունիսից սկսած՝ «Ռոստելեկոմ»-ը մեկնարկում է նոր՝ «Լավ օրեր» առաջարկը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամսվա 16-ին և 17-ին ընկերության բաժանորդները հնարավորություն են ստանում դիտելու բոլոր հեռուստաալիքներն՝ ավելի քան 170 (միջազգային և բարձրակարգ հեռուստաալիքներ) ու վայելելու գերարագ՝ մինչև 100Մբ/վ ինտերնետ արագությունն՝ առանց սահմանափակումների։ Եվ ամենակարևորը՝ այս ամենն առանց որևէ հավելավճարի։
«Ռոստելեկոմ»-ից հայտնում են, որ «Լավ օրեր» առաջարկի շնորհիվ բաժանորդները կբացահայտեն «Ռոստելեկոմ»-ի բազմաժանր հեռուստաալիքները, կծանոթանան հեռարձակվող հետաքրքրաշարժ բովանդակությանը և կվայելեն մինչև 100Մբ/վ գերարագ ինտերնետ արագության առավելություններն ու հնարավորությունները։ Ինչը հետագայում կօգինի նաև ընկերության այլ ծառայություններ և հեռուստաալիքներ գնելիս որոշում կայացնել։
Առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձանց համար և գործում է «Ռոստելեկոմ»-ի ինտերնետի և Սմարթ IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռոստելեկոմցիները Երևանի համար. «Ռոստելեկոմ»-ի անձնակազմը միացավ համապետական շաբաթօրյակին
- «Արվեստ և տեխնոլոգիա» միջոցառումների շարքն իրականացվել է «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ
- «Ռոստելեկոմի» զանգերի կենտրոնում ներդրվել է 2Hz ընկերության KRISP համակարգը
- Երեք ամիս կես գնով. «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկը
- «Ռոստելեկոմ»-ը Երևանում իրականացնում է «Азбука Интернета» համակարգչային դասընթացների նոր փուլը
- Նախատոնական անակնկալ «Ռոստելեկոմ»-ից. ներկայացվել է «Սանտա» նոր առաջարկը
- Ռոստելեկոմ. Հայտնի են Startup Boost Weekend Vol3 նախագծի հաղթողները
- «Ռոստելեկոմ»-ը ներդրումներ է իրականացնում հայկական հեռուստաբովանդակության զարգացման ուղղությամբ
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին