Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
Վերաքննիչ դատարանի բակում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմադիրների ակցիան։
Ցուցարարների մի խումբը պաշտպանում է նրան, որոշներն էլ ազատազրկում են պահանջում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին
- Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Ակցիա դատարանի դիմաց. Քոչարյանը զանգովի արդարադատության զոհ է