Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից
«Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալասնս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի ու Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը»,-այս մասին ասվում է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի, Նիկոլա Դարագոն Վալանսի քաղաքապետ, Օվերնյ-Ռոն Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած նրան, որ ֆրանսիական սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին չի արգելում միջազգային գործունեություն իրականացնել, ստորագրված հռչակագրերը ընդամենը բարեկամության մասին պարզ հայտարարություններ են, որոնք ժողովուրդների միջև բարեկամության և սպորտի, մշակույթի ու կրթության բնագավառներում հարաբերությունների հաստատման կոչ են անում:
«Այս հռչակագրերը չեն ոտնահարում արտաքին քաղաքականության ոլորտում ֆրանսիական Կառավարության լիազորությունները: Երբեք մտադիր չենք եղել այս փաստաթղթերը ստորագրել Ֆրանսիայի անունից:
Հիշեցնում ենք, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, անկողմնակալության հանձնառություն ունի՝ իբրև միջնորդ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև եղած հակամարտության լուծման գործընթացում:
Խորապես ցավում ենք, որ մեր փաստարկները չլսվեցին և մեր ձեռնարկած զգուշավորության բոլոր միջոցները՝ հետամուտ լինելու հանրապետական կարգը հարգելուն, հաշվի չառնվեցին:
Մենք դժվարությամբ ենք ըմբռնում նաև պրեֆեկտների մոլեռանդության հասնող դիրքորոշումը: Այս յուրահատուկ կերպով ջանքերի ներդրումը խոսում է իրավական գործառնության համակարգված ու խորհրդակցված բնույթի, ինչպես նաև Արցախի հանդեպ հատուկ կոշտ վերաբերմունքի մասին:
Մենք վերհաստատում ենք մեր հավատարմությունը Արցախի ու նրա բնակիչների հետ բարեկամությանը՝ հուսալով, որ մեր անսասան համերաշխությունը կնպասի խաղաղությանը և Ֆրանսիայի՝ այսօր խարխլված հեղինակության ամրապնդմանը Կովկասում»,-ասվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վալանսի քաղաքապետ․ Վերահաստատում եմ իմ աջակցությունն Արցախին ու նրա ինքնորոշմանը
- Ֆրանսիայի դատարանը չեղարկել է Առնուվիլի ու Արցախի գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը