Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
Հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է:
ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին