ԲԴԽ կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա
Այսօր, ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում և հաշվի առնելով, որ ներկա պահին Բարձրագույն դատական խորհրդի անդամների թվի անբավարարության պատճառով նիստն իրավազոր չէ, ուստի Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ ևս մեկ անդամ հրաժարական է տվել
- Խմբակցությունների առաջ պայման եմ դրել. ԲԴԽ անդամի թեկնածու
- «Ժողովուրդ». ԲԴԽ-ում հրաժարականի դիմումների շարքը շարունակվում է
- ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- ԲԴԽ հետաձգած բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը տեղի ունեցավ այսօր
- ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան