Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների աշխատանքները կներկայացվեն Նկարիչների միությունում
Հունիսի 14-23-ը ՀՀ Նկարիչների միության սրահում տեղի կունենա Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2018/2019 ուս. տարվա շրջանավարտների գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ կիրառական արվեստի դիպլոմային աշխատանքների ընտրանու ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Գեղարվեստի ակադեմիան 2018/2019 թթ. ուսումնական տարում 147 ուսանող ավարտում է բակալավրիատը։
Լուսանկարները՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան