Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը
«ԲՀԿ-ի դիրքորոշումն այս պահին արտահայտելու իրավունք չունեմ, քանզի վերջնական քննարկում չի եղել»,- Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել։ Ինձ համար կարևոր է, որ ՍԴ-ն համալրի այնպիսի մարդ, ով ծառայել է իր սահմանադրական կոչմանը»,- նշեց պատգամավորը։
Նաև հավելեց, որ մտադիր է դեմ քվեարկել Գրիգորյանին, բայց քանի որ ինքը խմբակցության անդամ է, վերջնական որոշումը կլինի և քվեարկությամբ կիմանան։
Հարակից հրապարակումներ`
- Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ. Վահե Գրիգորյան
- Վահե Գրիգորյանն «Իմ քայլ»-ի հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ
- Ընդամենը մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանին որակում էր որպես ոչ լեգիտիմ նախագահ. Իվետա Տոնոյան
- Վահե Գրիգորյան. Խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթն իմ դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան