Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
Քննությունը վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացրել Խաչատուրյան քույրերին, որոնք մեղադրվում են իրենց հորը սպանելու մեջ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերն ասել է. «Գործով քննչական գործողություններն ավարտվել են, ներկայացվել է մեղադրանք վերջանական խմբագրմամբ: Որակավորումը չի փոխվել, փոխվել է հանցագործության դրդապատճառը, հիմա դա որակվում է հոր հակաիրավական, բռնի գործողությունների հետևանք»:
Փաստաբանը պարզաբանել է, որ նշված որակավորման շրջանակներում քույրերն իրենց մեղքը չեն ընդունում: Լիպցերը ճշգրտել է, որ նախնական հետաքննությունը, ինչպես սպասվում է, կավարտվի մյուս շաբաթ, ինչից հետո կողմերը՝ սկզբում տուժողները, ապա մեղադրյալները, փաստաբանների հետ կսկսեն գործի նյութերի հետ ծանոթանալ:
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետությունից պաշտպանություն է խնդրել
- Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
- Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող է հետմահու գործ հարուցվի
- Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս