Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին միացավ նաև Ռ. Քոչարյանը։
Նա իր խոսքում ասաց. «Ծանոթ լինելով այս քրեական գործին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է, ելնելով այս ամեն ինչից և հնչեցված ձեր նկատմամբ անվստահության կարծիքներից, ևս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս։ Իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը սարքելու, կարելու համար մարդիկ ապագայում պատասխանատվության ենք ենթարկվելու շատ խիստ, իհարկե, օրենքով։
Ինչ վերաբերում այն փաստին, որ Ա. Դանիելյանին ինքն է նշանակել դատավոր, Ռ. Քոչարյանն ասաց. «Անկեղծ պետք ասեմ, որ ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված։ Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերել։ Այս գործը ձեր թափի գործը չի»։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
- Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին
- Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Դատախազը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտել փակ մուտքից
- Ալումյան. Դատական դեպարտամենտի պատճառաբանությունը չի բխում օրենքից, ԲԴԽ որոշումից
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը
- Վերաքննիչ դատարանում նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Դավթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան