Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։15-ին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:
Այսօր այդ միջնորդությանը միացավ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա նաև առանձին միջնորդություն ներկայացրեց՝ նշելով. «Հիմքն այն է, որ քրեական գործը կասեցնելու և ՍԴ դատարան դիմելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներով դուք օրենքի հիման վրա ստեղծված դատարան չեք»։
Դատախազները և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկել են ներկայացված միջնորդությանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտել փակ մուտքից
- Ալումյան. Դատական դեպարտամենտի պատճառաբանությունը չի բխում օրենքից, ԲԴԽ որոշումից
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը
- Վերաքննիչ դատարանում նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Դավթյանը
- Այսօր վերաքննիչ դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ներկայացուցիչների բողոքները
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ հունիսի 12֊ին
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց
- Ռոբերտ Քոչարյան. Ես տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան