Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի, նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։
«Նկատի ունենալով, որ դատավոր Դանիելյանին պաշտպանության կողմը, նաև տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ներկայացրել են մեկից ավելի ինքնաբացարկի միջնորդություններ, նշված միջնորդությունները քննարկելու և այդ առնչությամբ դիրքորոշում ձևավորելու համար, նաև դատական ակտ կամ ակտեր կայացնելու նկատառումներից ելնելով, դատարանը հեռանում է խորհրդակացության։ Դատարանը դիրքորոշումը կհրապարակի հունիսի 18-ին ժամը 16։00-ին»,- հայտարարեց դատավոր Ա. Դանիելյանը։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 12-ին Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացել այն հիմքով, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին: Այսօր դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։
Դատական այսօրվա նիստի ընթացքում Ա. Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացրեցին Ռ. Քոչարյանի պաշտպանները, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
Ռ. Քոչարյանը նիստի վերջում հայտարարեց. «Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների, արդարադատությանը երբեք չեմ միջամտել։
Դիմելով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել և ընդհանրապես դատավորների հետ շփում չեմ ունեցել։ Երբ ասում են՝ ինչու չի բացահայտել, ուղղակի արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել և դատարանների դռներ փակել չեմ տվել ի տարբերություն այսօրվա իրողության։ Ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, չի եղել նման որևէ արձանագրված դեպք»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
- Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին
- Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Դատախազը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտել փակ մուտքից
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը
- Վերաքննիչ դատարանում նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Դավթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան