Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին դատավոր Դանիելյանը հայտարարեց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:
Այսօր այդ միջնորդությանը միացավ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Մ. Պողոսյանը նույնպես Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը նույնպես մերժվեց։
Դատախազները և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկություն էին հայտնել միջնորդությունների կապակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
- Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին
- Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Դատախազը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտել փակ մուտքից
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը
- Այսօր վերաքննիչ դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ներկայացուցիչների բողոքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան