Դիմորդներն այսօր քննություն են հանձնում օտար լեզուներից
Այսօր շրջանավարտները միասնական քննություն են հանձնում «Օտար լեզուներ» առարկայից:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հանրապետության 30 քննակենտրոնում անգլերեն հանձնելու է 4524 շրջանավարտ-դիմորդ: 123 հոգի գերմաներեն է հանձնելու 11 քննական կենտրոնում, իսկ 85-ը՝ ֆրանսերեն 9 քննական կենտրոնում:
Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում էլ 2 շրջանավարտ-դիմորդ պարսկերեն է հանձնելու:
Մայրաքաղաքում զբաղված են լինելու բոլոր քննական կենտրոնները՝ թիվ 11 հիմնական դպրոցում 120 հոգի անգլերեն, 17-ը՝ գերմաներեն և 39-ը ֆրանսերեն են հանձնելու, մնացած քննական կենտրոններում միայն անգլերենի քննություն է:
Թիվ 118 ավագ, թիվ 14 հիմնական, թիվ 170 ավագ և թիվ 29 ավագ դպրոցներում 180-ական շրջանավարտ-դիմորդ է, թիվ 189 ավագ դպրոցում 240 հոգին են, թիվ 195 ավագում՝ 198, թիվ 190, 46 և 62 ավագ դպրոցներըու 200-ական շրջանավարտ-դիմորդ է:
Արդյունքները փակցվելու են հունիսի 19-ին, իսկ մինչ այդ քննության ավարտից 1-1,5 ժամ հետո թեստերի ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ-ի կայքում, և պատասխանի ձևաթղթի քսերոպատճենն իր հետ քննասրահից տարած դիմորդը կարող է ինքն էլ հաշվել իր միավորներն ու իմանալ գնահատականը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայոց լեզվի և հայ գրականության» միասնականից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045 մասնակից
- Միասնական քննությունները մեկնարկում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան