Մադոննայի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է
Ամերիկացի երգչուհի Մադոննան չորս տարի առաջ վաճառել էր Նյու Յորքում իր համերգի բոլոր տոմսերը, իսկ ներկա պահին փորձում է վաճառել Բրուկլինում կայանալիք համերգի տոմսերը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով PageSix-ին, գրում է, որ երգչուհու համերգը նվիրված է Madame X նոր ալբոմի թողարկմանը։ Շրջագայությունը պետք է սկսվի Նյու Յորքում սեպտեմբերի 12-ին, բայց տոմսերի վաճառքից մեկ ամիս անց հարյուրավոր տոմսերը վաճառված չեն։ Դա, չնայած նրան, որ համերգային շրջագայության ժամանակ երգչուհին ելույթ է ունենալու փոքր համերգասրահներում, որոնք տեղավորում են ոչ ավելի, քան մի քանի հազար մարդ։
Աղբյուրներից մեկի խոսքով, տեղի ունեցողը վկայում է Մադոննայի նկատմամբ հետաքրքրության «շոկային» բացակայության մասին։