«Յուվենտուսը» պայմանավորվել է Սարիի հետ
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը համաձայնության է եկել լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ պայմանագիրը կնքելու շուրջ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, կողմերը պայմանագիրը համաձայնեցրել են երկու մրցաշրջանով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
Նախօրեին «Յուվենտուսի» սպորտային տնօրենը հանդիպել է իտալացի մասնագետի գործակալի հետ, բանակցությունների ժամանակ նրանք պայմանավորվել են պայմանագրի պայմանների շուրջ։
Նույն գործակալն ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Չելսիի» ղեկավարների հետ` պայմանագիրը կամավոր հիմունքներով դադարեցնելու և առանց լրացուցիչ ֆինանսական վճարների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն
- «Յուվենտուսը» հրաժեշտ է տալիս գլխավոր մարզչին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա