Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դատական լսումները նշանակված են 2020 թվականի փետրվարին։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման որոշում է ընդունել Լոնդոնի դատարանը։ Ասանժի արտահանձնմանը փորձում է հասնել ԱՄՆ-ն։ Այնտեղ նրա դեմ 18 կետով մեղադրանք է առաջադրված, այդ թվում գաղտնի տեղեկատվության բացահայտում և լրտեսություն։
Ասանժը, որը տեսակապի միջոցով մասնակցել է նիստին, կրկին հայտարարել է իր անմեղության մասին։
Ասանժի փաստաբանն ասել է. «Ոչ մի հրատարակիչ կամ լրագրող չպետք է արտահանձնվի ճշմարիտ տեղեկատվություն հրապարակելու համար, ինչի համար ողջ աշխարհում լրագրողներին մրցանակներ են հանձնում։ Դա կստեղծի սարսափելի նախադեպ։ Ոչ մի ժողովրդավար կառավարությունը չպետք է դա թույլ տա»։
Ասանժը լսումներին սպասելու է Լոնդոնի Բելմարշ մեկուսարանում, ուր նրան տեղափոխել են ապրիլի սկզբին՝ ձեբակալելով Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա թաքնվում էր 7 տարի։ WikiLeaks-ի հիմնադիրը դատապարտվել է 50 շաբաթ ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պաշտոնապես խնդրել է արտահանձնել Ասանժին
- Ասանժը տեղափոխվել է բանտի հիվանդանոց
- Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին
- Էկվադորն ԱՄՆ-ին կհանձնի Ասանժի անձնական իրերը
- Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին
- WikiLeaks-ը շոկային է անվանել Ասանժի կալանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան