Ռոնալդուն և Կասիլյասը չեն մասնակցի Ռամոսի հարսանիքին
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն և Իկեր Կասիլյասը բաց կթողնեն մադրիդցիների պաշտպան Սեխիո Ռամոսի հարսանիքը։ sport-express.ru –ի հաղորդմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստն իր հարսնացուի և չորս երեխաների հետ արձակուրդում է, իսկ իսպանացին առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի հարսանիքը։
Ռամոսի պսակադրության արարողությունը կայանալու է այսօր Սևիլիայի մայր տաճարում։ Ռամոսի ընտրյալը լրագրող Պիլար Ռուբիոն է, որի հետ հանդիպում է 2012 թվականից։ Զույգը երեք որդի ունի։
Պսակադրությանը հրավիրված են «Ռեալ» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Մոդրիչը, Վասկեսը, Նավասը, Ժերար Պիկեն կնոջ՝ Շակիրայի հետ, հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսեն դել Բոսկեն։ Իսպանիայի հավաքականի ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն չի մասնակցի արարողությանն անձնական պատճառներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա