Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները:
Նա, մասնավորապես, գրել է.
«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև, որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա: Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան