Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին
Կյանքի 97-րդ տարում մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Իտալացի լեգենդար ռեժիսոր, նկարիչ և սցենարիստ Ֆրանկո Ձեֆֆիրելին մահացել է Հռոմի իր տանը երկարատև հիվանդություն հետո:
Ռեժիոսորը ծնվել է 1923 թ-ին Ֆլորենցիայում:
Սկբնական շրջանում նա հետաքրքրվել է ճարտարապետությամբ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընդհատել է ուսումը: Պատերազմից հետո նա տարվել է թատրոնով և կինոյով, խաղացել է բուհական թատրոնում, աշխատել է որպես բեմադրող նկարիչ: Ձեֆֆիրելին պատրաստել է իտալական կինոյի, թատրոնի և օպերայի լեգենդար ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի ներկայացումների դեկորացիաները, ինչն էլ նրան ճանաչում է բերել: Դրանից հետո 1953 թվականին Ձեֆֆիրելիին հրավիրում են Լա Սկալա օպերային թատրոն:
Ձեֆֆիրելիին մեծ համբավ է բերել 1968թ. նկարահանած «Ռոմեո և Ջուլիետը» ֆիլմը, որը բավականին ճանաչված է մինչ օրս: Նա հայտնի է Շեքսպիրի իր էկրանավորումներով: 1980-ականներին նա մի քանի հաջողված ֆիլմ-օպերաներ է նկարահանել Պլասիդո Դոմինգոյի, Թերեզա Ստրատասի, Խուան Պոնսի մասնակցությամբ:
Զեֆֆիրելլին երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, եղել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին